24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Գյումրիում թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է
Այլ Լուրեր

Գյումրիում թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Նմանատիպ Հոդվածներ

Գորիսում 5 տարեկան երեխան ցած է ընկել երկրորդ հարկից․ վիճակը ծանր է

Սերինե

Մեկ տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպքի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին

Սերինե

Շների կողմից հարձակման ենթարկված երեխան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին