8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Գյումրիում կանխվել է սրճեփ ապարատի գանձանակի գողությունը
Իրավունք

Գյումրիում կանխվել է սրճեփ ապարատի գանձանակի գողությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Ոստիկանության ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 20-ին ժամը 00.30-ի սահմաններում Գյումրիի Շիրազի փողոցում սրճեփ ապարատի մոտ նկատել են երկու տղամարդու, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այդ անձինք հայտնաբերվել և բերման են ենթարկվել Կումայրիի բաժին, որտեղ խոստովանել են, որ սրճեփ սարքը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով փորձել են գողանալ գանձանակը, սակայն նկատելով ոստիկաններին՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին