
Այսօր Գյումրիից NewArmenia.am-ին տեղեկացրել են, որ Շառլ Ազնավուրի հրապարակին կից Ռեպինի փողոցի բնակիչներից խաբեությամբ ստորագրություն են վերցրել նախկին «Հայաստան» կինոթատրոնի շենքում իբր թե Շառլ Ազնավուրի թանգարան բացելու համար։ Սակայն, ավելի ուշ բնակիչները պարզել են, որ այդ ստորագրությունները հավաքում են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։
Իսկ Սևանից մեզ տեղեկացրին, որ Ռոբետ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով համապատասխան թղթի տակ մեկ ստորագրության համար պատրաստ են վճարել 15 000-ական դրամ։