28 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99664 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 502 քաղաքացի
Այլ Լուրեր

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 502 քաղաքացի

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 502 բնակիչ: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության բաժնից՝ նշելով, որ օգոստոսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8355 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7001 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 483 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք:

Նմանատիպ Հոդվածներ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում

Անի Գրիգորյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նվազել է հիվանդների թիվը

Սերինե

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին