7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108182.4 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նվազել է հիվանդների թիվը
Այլ Լուրեր

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նվազել է հիվանդների թիվը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանցում նվազել է COVID-19-ով հիվանդների թիվը: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 32 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7287 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 27-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5933 նմուշառման հետազոտություն, հուլիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 786 քաղաքացի, նրանցից 242-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել ընդհանուր Շիրակի մարզի 452 բնակիչ։
49 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք:

Նմանատիպ Հոդվածներ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում

Անի Գրիգորյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 502 քաղաքացի

Անի Գրիգորյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 87 հիվանդ է բուժվում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին