8 C
Yerevan
30 Մարտի, 2020
50826 By Google Analytics
Գլխավոր » Գոնե 1 ցուցմունքի դեպքում կընդունեմ իմ մեղքը. Կոստանյան. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Գոնե 1 ցուցմունքի դեպքում կընդունեմ իմ մեղքը. Կոստանյան. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ցուցմունքներում հերքեց, որ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն ու Դուք` որպես արդարադատության նախկին փոխնախարար, իրեն հանձնարարական եք տվել մարտի 1-ի առավոտյան Օպերայի բակում տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերին առնչվող կեղծիքներ անելու, ինչն էլ ընկած է Ձեր դեմ հարուցված քրգործի հիմքում։

Բացի Ալիկ Սարգսյանից, այլ ցուցմունք կա՞ Ձեզ առաջադրված մեղադրանքում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Արդեն իսկ հայտարարել եմ` գոնե մեկ ցուցմունքի դեպքում ես կընդունեմ իմ մեղքը, ընդհանրապես որեւէ ցուցմունք, որեւէ ապացույց չկա` իրենց պնդումները հիմնավորող»:

 Հնարավո՞ր է գործը կարճվի։ «Բացառում եմ, որովհետեւ իմ նկատմամբ գործի հարուցման եւ քննության նպատակն ի սկզբանե իրավաբանության հետ կապ չուներ, շարունակությունն էլ կապ ունենալ չի կարող, որովհետեւ իրավաբանության տեսանկյունից գործը չէր կարող անգամ հարուցվել»:

Ո՞րն էր հարուցման նպատակը։ «Բոլորին ակնհայտ է` մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքների բացահայտման անկարողությունը, ուստի փորձում են հնարավոր հնչեղ անուններ մտցնել քրգործի մեջ` ստեղծելով բացահայտման պատրանք»:

Ավելի հնչեղ անուննե՞ր էլ կան։ «Ակնհայտորեն` այո»: Նկատի ունեք Սերժ Սարգսյանի՞ն, Ձեզնից ցուցմո՞ւնք են ակնկալել նրա մասով։ «Չեմ մեկնաբանում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Գեւորգ Կոստանյանը՝ Վահագն Հարությունյանի գործի մասին․ «Ժողովուրդ»

Սերինե

Տարօրինակ է` այս փուլում Ադրբեջանն է հրաժարվում իր նախկին բանաձևից. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ»

Սերինե

Կոստանյանի իրավական ապտակը Ալիևին. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին