7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108131.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Գործադիր տեղափոխվելու առաջարկը եղել է իմ կողմից․ Արմեն Փամբուխչյան
Այլ Լուրեր

Գործադիր տեղափոխվելու առաջարկը եղել է իմ կողմից․ Արմեն Փամբուխչյան

«Երկու տարի օրենսդիրում գտնվելով՝ որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ ծառայություններս մատուցել գործադիրում։ Քաղաքական թիմը հավանություն է տվել որոշմանս, այժմ վայր եմ դրել մանդատս և տեղափոխվում եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ։ Այլ պատճառներ փնտրել պետք չէ, իմ բնույթին ավելի բնորոշ է գործադիրում  աշխատանքը, քան օրենսդիրում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ գործադիր տեղափոխվելու առաջարկով ինքն է հանդես եկել, ինչն էլ արժանացել է հավանության։

«Ծովային օրենսդրությունը արդեն պատրաստ է և մշակվում է ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող փորձագետների կողմից անցնում է փորձաքննություն և՝ խնդրել եմ, որ «Իմ քայլը» խմբակցությանը, որ «Ծովային օրենսդրությունը» ներկայացվի խմբակցության անունից, ոչ թե անհատ պատգամավորի»,- ասաց Արմեն Փամբուխչյանը։


Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին

Անի Գրիգորյան

Արմեն Փամբուխչյանն աշխատանքի կանցնի գործադիրում

Անի Գրիգորյան

Արմեն Փամբուխչյանը վայր է դնում մանդատը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին