20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68993.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Գործադրվում են բոլոր ջանքերը զինված ուժերը կորոնավիրուսից հնարավորինս զերծ պահելու համար․ ՊՆ
Այլ Լուրեր

Գործադրվում են բոլոր ջանքերը զինված ուժերը կորոնավիրուսից հնարավորինս զերծ պահելու համար․ ՊՆ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վստահեցնում է, որ 24-ժամյա ռեժիմով գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը․

«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում  զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ  24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով

Աշխեն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք

Աշխեն

Կորոնավիրուսով վարակված անձանցից 250-ի վիճակը գնահատվում է ծանր, 48-ինը՝ ծայրահեղ ծանր

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին