12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51423 By Google Analytics
Գլխավոր » Գործարկվել է Covid19.gov.am միասնական տեղեկատվական հարթակը
Այլ Լուրեր

Գործարկվել է Covid19.gov.am միասնական տեղեկատվական հարթակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Սա հիմնական ռեսուրսն է լինելու տեղեկատվություն ներկայացնելու, բացի gov.am կայքից: Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է դրվելու այստեղ կորոնվիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու է համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները: Ներկայացված է թարմացվող տեղեկատվություն ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Քրմոյանը հավելեց, որ կայքում հղումներ կան պարետատան թեժ գծին և առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարելԱրտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-իցժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ըժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 էԱռաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ինՔաղաքացին Հայաստան էր եկել ԻրանիցՆա ապաքինվել է և դուրս է գրվելԸնդհանուր առմամբ ապաքինվել և դուրս է գրվել 4 քաղաքացի:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին