25 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82396.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Գույքահարկի բարձրացման ռեֆորմը մի բան էլ ուշացած է․ Բաբկեն Թունյան
Տնտեսություն և Բիզնես

Գույքահարկի բարձրացման ռեֆորմը մի բան էլ ուշացած է․ Բաբկեն Թունյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գույքահարկի բարձացման նախագծի հետ կապված առաջարկներ ստացվել են, ավելին՝ որքան էլ զարմանալի լինի այդ առաջարկների մեծ մասը եղել են ոչ թե մեղմացնող, այլ խստացնող բնույթի: Այսօր լրագողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Օրինակ՝ առաջարկ է եղել դիտարկել ոչ միայն մարդկանց առանձին գույքերը՝ որպես առանձին միավորներ, այլև նայել` կոնկրետ անձը քանի գույք ունի, դրանց ընդհանուր գումարը հաշվել և այդ ամբողջական արժեքով հարկել, ինչի հետևանքով, բնականաբար, շեմն ավելի բարձր կլիներ, և ավելի բարձր կվճարեին: Չենք ընդունել այդ առաջարկն այս պահին, որովհետև կարծում ենք, որ դրա տեխնիկական իրագործումն ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու, բացի այդ, այս պահին չենք ցանկացել լրացուցիչ ավելացնել բեռը»,- մանրամասնեց Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը նշեց, որ առաջարկ է եղել օգտագործվող և չօգտագործվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար տարբերակված գույքահարկ սահմանել:

«Առաջարկ է եղել, որ եթե այդ շինությունը օգտագործվում է, ապա գույքահարկը լինում է ինչ-որ գումար, եթե չի օգտագործվում, գումարը լինի մի քանի անգամ ավելի, որ դա լրացուցիչ խթան լինի, որ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում էլ քանի որ հստակ չափորոշիչներ սահմանելու խնդիր կա,  իրագորրծելիության խնդիր կա, թողել ենք այդ համակարգը հետագայի համար»,- շարունակեց նա:

Վերջինս հավելեց, որ մյուս թևի առաջարկները եղել են այն, որ այս ռեֆորմն այս պահին պետք չէ անել։

«Իսկ մենք գտնում ենք, որ այս ռեֆորմը մի բան էլ ուշացած է»,- եզրափակեց Բաբկեն Թունյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Բաբկեն Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատում

Սերինե

ՀՀ նախագահն ստորագրել է գույքահարկին առնչվող օրենքը՝ ժամանակավրեպ համարելով դրա ընդունումը

Սերինե

Գույքահարկի փոփոխությունը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Բաբկեն Թունյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին