30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82412.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Գույքահարկի փոփոխությամբ համայնքային բյուջեների միջին եկամուտը 4 անգամ կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Տնտեսություն և Բիզնես

Գույքահարկի փոփոխությամբ համայնքային բյուջեների միջին եկամուտը 4 անգամ կաճի. Ատոմ Ջանջուղազյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գույքահարկի փոփոխությամբ համայնքային բյուջեների միջին եկամուտը 4 անգամ կաճի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ այս ընդհանուր գույքահարկը մոտավորապես 10 մլրդ դրամի շուրջ է տատանվում, իսկ վերջում  կլինի 40 մլրդ դրամ կամ մի փոքր ավելի։

«Մոտավորապես 9-10 հազար թանկարժեք բնակարաններ կան, այդ մինչև 9-10 հազար թանկարժեք գնահատվող բնակարանները և բնակելի տները 432 հազար բնակարանների և բնակելի տների մեջ են ներառված։ Իրենց դեպքում կիրառվում է 0.6-ից մինչև 1 տոկոս դրույքաչափ։ Հետևաբար, այդ հատվածի համար մենք կունենանք ավելի մեծ բեռ, քան նրանց համար, ովքեր կունենան համեմատաբար ավելի ցածր գույքային միավորներ»,- ասաց Ջանջուղազյանը։

Հարցին՝ հասարակության մեջ կլինե՞ն գույքահարկ չվճարելու արտոնություն ունեցող խավեր, նախարարը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ այդ կարգավորումից օգտվողներ լինել-չլինելու հարցը կորոշի համայնքը, ինչպես որ տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված է»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին