25 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82396.8 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Գույքահարկի փոփոխությունը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Բաբկեն Թունյան
Տնտեսություն և Բիզնես

Գույքահարկի փոփոխությունը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Բաբկեն Թունյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս օրերին թեզ է շրջանառվում, թե պետությունը ճգնաժամային պայմաններում գույքահարկ է բարձրացնում,  բայց կամ սխալ ընկալման արդյունք է, կամ  միտումնավոր մանիպուլյացիա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա նշեց, որ բուն նախագիծը, որը հանգեցրել է գույքահարկի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման  նախագիծն է, որը ընդունվել է դեռևս նախորդ տարի։ Պատգամավորը շեշտեց, որ այս փոփոփություններով մեղմում են ազդեցությունը, քանի որ հակառակ պարագայում բազմատիկ անգամներով էր ավելանալու գույքահարկը:

«Ընդ որում, դնում ենք սահուն ժամանակահատված՝ 6 տարի, որ մարդիկ այդ բեռը չզգան: Նոր կանոններով՝ առաջին վճարումը քաղաքացիները կատարելու են 2021 թվականի դեկտեմբերին՝ նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով, այսինքն` խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի բարձրացման մասին, այդքան էլ արդարացի չէ»,-նշեց Թունյանը։

Պատգամավորը շեշտեց, որ գույքահարկի գումարները գնալու են համայնքային բյուջեներ: Նա հավելեց, որ եթե ցանկանում ենք ունենալ ֆինանսապես անկախ, գոնե սեփական որոշակի միջոցներ ունեցող համայնքներ, պետք է նաև ընդունել, որ այդ համայնքներին որոշակի եկամուտներ են պետք։

«Այդ գումարները չեն ծախսվում նախարարների կամ պատգամավորների անձնական նպատակներով: Դրանք ծախելու է համայնքի ավագանին։ Այլ հարց է, որ պետք է  հաշվետվողականության ավելի խիստ պայմաններ դնել ավագանիների առջև»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է գույքահարկի դրույքաչափի փոփոխությանը և այն խնդրին, որ կենտրոնում ապրող թոշակառուները կարող են գույքահարկը չվճարել, նրանց ժառանգորդները վճարեն, և հարցին, թե կենտրոնում բնակվող ու այս կարգավիճակն ունեցող քանի քաղաքացի կա, Թունյանը նշեց` պրակտիկորեն անհնար է հաշվել, թե քանի մարդ նման վիճակում կլինի:

«Մի վիճակագրություն եմ ներկայացրել, որ ՀՀ-ում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2․5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու: Այսինքն, եթե 9500-ի մեջ կլինեն բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ, եթե իրապես մարդու եկամտի միակ աղբյուրը միայն թոշակն է, այդ թոշակն օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չէ: Բացի դրանից, կան այլ մեխանիզմներ՝ համայնքի ավագանին ունի իր գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է այդ շրջանակներում արտոնություն տալ կոնկրետ մարդկանց, չեղարկել գույքահարկը կամ հետաձգել, կամ զեղչով ինչ-որ բաներ անել։ Կարծում եմ՝ այդ 10 տոկոսը միանգամայն բավարար է այդ մարդկանց խնդիրները լուծելու համար»,- շարունակեց Բաբկեն Թունյանը;

Արձագանքելով դիտարկմանը, որ շատ մարդիկ կան, որոնք իրենց բիզնեսը հիմնել են կենտրոնում, արդյոք սա մեծ բեռ չի լինի նրանց համար՝ պատգամավորը պատասխանեց․ «Եթե նայում ենք, օրինակ, թե ինչքանով են ավելանում գույքահարկերը, ու նայում ենք բիզնեսների եկամտաբերության մակարդակը, իմ կարծիքով` այդ ազդեցությունն այնքան չնչին է, որ դրա մասին անգամ խոսելու կարիք չկա։ Ավելին ասեմ՝ բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետև եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որևէ գույք են սեփականաշնորհել, ու իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչինչ չարժեր, որովհետև գույքահարկը շատ ցածր էր, այն գործարարը սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած, որ ուզում է ինչ-որ գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ`  իրենք պարզապես այդ գույքը չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել վարձակալության»։

Նմանատիպ Հոդվածներ

Բաբկեն Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատում

Սերինե

ՀՀ նախագահն ստորագրել է գույքահարկին առնչվող օրենքը՝ ժամանակավրեպ համարելով դրա ընդունումը

Սերինե

Գույքահարկի բարձրացման ռեֆորմը մի բան էլ ուշացած է․ Բաբկեն Թունյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին