30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82406.4 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Գույքահարկի օրենքը փոխվում է, որովհետև շուկան ու ներկա իրավիճակը բացարձակապես կապ չունեն իրար հետ․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Տնտեսություն և Բիզնես

Գույքահարկի օրենքը փոխվում է, որովհետև շուկան ու ներկա իրավիճակը բացարձակապես կապ չունեն իրար հետ․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Դեռևս 2018 թ․-ին Կադաստրի կոմիտեն ձեռնամուխ եղավ կադաստրային արժեքների վերանայման քաղաքականությանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նրա խոսքով՝ վերլուծվել է Կադաստրի կոմիտեի առնվազն 3 տարվա տվյալները, ինչի արդյունքում առնվազն 50 հազար անշարժ գույք է գնահատվել։

«Ըստ այս վերլուծության էլ` որոշվեց ՀՀ գոտիականությունը, իսկ ՀՀ տարածքը բաժանվեց  20 գոտու, որն էլ ԱԺ-ի կողմից հավանություն ստացավ»,- ասաց նա։

Թովմասյանը նշեց, որ 1994 թ․-ից սկսած ՀՀ-ում կադաստրային արժեքներ են սահմանվել, որոնք տարբեր տարիների որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

«Այս պահին շուկան ու ներկա իրավիճակը բացարձակապես կապ չունեն իրար հետ։ Այո, գործընթացի կազմակերպման ամբողջ իմաստն այն էր, որ արտացոլենք իրական պատկերն ու շուկայում ստեղծենք  մի իրավիճակ, որ յուրաքանչյուր թիվ ունենա հիմնավորում»,- եզրափակեց Սուրեն Թովմասյանը։

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ նախագահն ստորագրել է գույքահարկին առնչվող օրենքը՝ ժամանակավրեպ համարելով դրա ընդունումը

Սերինե

Գույքահարկի բարձրացման ռեֆորմը մի բան էլ ուշացած է․ Բաբկեն Թունյան

Սերինե

Գույքահարկի փոփոխությունը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Բաբկեն Թունյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին