27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92048 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավը համալրել է Ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն
Այլ Լուրեր

Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավը համալրել է Ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայկական կերպարվեստի խոշոր ներկայացուցիչ Գևորգ Բաշինջաղյանի վրձնին պատկանող «Աշուն» կտավը, որը ստեղծվել է 1910 թվականին։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կտավի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին: 

Բորիս Ավագյանը նշել է, որ նախատեսում են պատկերասրահին նվիրել այն բոլոր  կտավները, որոնք ժառանգություն են ստացել իրենց նախնիներից, քանի որ դրանք ազգային հարստություն են և պետք է պատկանեն ապագա սերունդներին:

Ըստ Ավագյանի՝ Հայաստանի ազգային պատկերասրահն հենց այն վայրն է, որտեղ պետք է պահվեն հանրահայտ նկարիչների ստեղծագործությունները: 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն էլ խոսել է նվիրատվությունների կարևորության մասին՝ շեշտելով, որ նվիրատվությունների միջոցով է հավաքվել պատկերասրահի հայկական գեղանկարչության հավաքածուն:

«Ցավոք, վերջին տարիներին նվիրատվության ավանդույթը սակավացել է: Գևորգ Բաշինջաղյանը մեր խոշորագույն նկարիչներից է եղել, հայկական բնանկարի հիմնադիրն է: Այս նկարն էլ մեզ համար ոչ միայն արժեքավոր ու կարևոր է, այլև մեծ խորհուրդ ունի: Հուսով եմ, որ այսօրվա միջոցառումը բարի ավանդույթ կդառանա մեր կոլեկցիոներների համար»,-նշել է Հակոբյանը և պատկերասրահի կողմից շնորհակալագիր հանձնել Ավագյանների ընտանիքին:

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարն ընդգծել է, որ  շատ կցանկանա՝ նվիրատվությունից կարճ ժամանակ անց հնարավորություն ունենան բացել պատկերասրահի դռները և ցուցադրել այս կտավը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին