17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Գևորգ Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը հետաձգվեց
Այլ Լուրեր

Գևորգ Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի և մյուսների  վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Դատական նիստին ներկա չէին մեղադրյալի կարգավիճակում գտնվող Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը և թարգմանիչը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 2-֊ին։

Լրագրողների հետ զրույցում Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը ասաց, որ ներկայումս սահմանափակված են Լոռեցյանի հետ տեսակցությունները և զանգերը, ինչպես նաև լրատվամիջոցների հետ հարցազրույցները։

«Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանը իր հերթին նշեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը և որևէ մեկին կաշառք չի տվել։

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։

Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:

Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն և միջոցներ է տրամադրել, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Լոռեցյանին։

Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

Նմանատիպ Հոդվածներ

Գևորգ Լոռեցյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին

Անի Գրիգորյան

Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Աշխեն

Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին