29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ․ Սամսոնյանը՝ Բաբաջանյանին
Այլ Լուրեր

Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ․ Սամսոնյանը՝ Բաբաջանյանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ, չնայած ԿԸՀ-ն իր որոշումը կայացրեց, այնուամենայնիվ, իրենք կշարունակեն իրենց  աշխատանքները և կդիմեն բողոքարկման ընթացակարգերին: «Այդ հարցում հետևողական ենք, բայց  այս պահին մեր աշխատանքների և մարտավարության մասին ոչինչ չեմ կարող ասել»:

Հարցին` չե՞ն պատրաստվում օրենսդրական նախաձեռնության միջոցով խնդրին  հիմնավոր կարգավորում տալ, պատգամավորը պատասխանեց. «Այդ հարցին հիմնավոր կարգավորում կտրվի թե՛ Սահմանադրության մակարդակով, և թե՛ օրենսդրական մակարդակով: Արման Բաբաջանյանն ամենաքիչ ձայներ ստացած պատգամավորն է 2018 թվականին ձևավորված պառլամենտում` 300-ից մի քիչ ավելի ձայն է հավաքել: Նա իրեն համարել է ԼՀԿ-ի համակիր, բայց մենք հասկացանք, որ համակիր լինելը դա քայլ էր` մեր միջոցով պառլամենտ մտնելու: Ես այն պատգամավորներից եմ, ով հրապարակային ներողություն է խնդրել, որ Արման Բաբաջանյանն այսօր պառլամենտում է՝ որպես ԱԺ պատգամավոր: Դավաճանությանը հակված մարդիկ միշտ փնտրում են մեղավորներ, դա հոգեբանական անհրաժեշտ բաղադրիչ է բոլոր դավաճանների համար»:

Դիտարկմանը, թե Արման Բաբաջանյանը նշում է, որ մանդատը ԼՀԿ-ինը չէ, այլ ժողովրդինն է, դրա համար էլ չի պատրաստվում այն վերադարձնել, Սամսոնյանը նշեց. «Որքան գիտեմ՝ նա ռեյտինգային կարգով չի ընտրվել և համամասնական կարգով բոլոր մանդատները պատկանում են ԼՀԿ-ին»:

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար դիմել է ԿԸՀ

Սերինե

Ինձ չեն սպառնացել, իմ միջոցով սպառնալիքներ են ուղղել Մարուքյանի անձի դեմ․ Ա․Սամսոնյան

Սերինե

8-րդ միջոցառման շահառուները իրենց չեն գտնում այդ ծրագրում. Անի Սամսոնյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին