23 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69213.7 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Դավիթ Անանյանը ներկայացրել է այն շահառուների ցանկը, ովքեր կարող են պետությունից ստանալ աջակցություն
Սոցիալական

Դավիթ Անանյանը ներկայացրել է այն շահառուների ցանկը, ովքեր կարող են պետությունից ստանալ աջակցություն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հակաճգնաժամային միջոցառումների թիվը Կառավարության կողմից հասավ տասի: Այսօր` ապրիլի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ քննարկման դրվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ փաթեթը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին հարցը, որը հաստատվեց:

Փաթեթի զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց այն շահառուների ցանկը, ովքեր կարող են պետությունից ստանալ աջակցություն. «Թիրախավորվել են հետևյալ շահառուները, ովքեր 2020թ. հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, սակայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիացողների առումով թիրախավորվել են 3 խումբ` առաջինը` այն անձինք, ովքեր 2019 թ. hանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, երկրոդը` այն անձինք ովքեր 2019թ. չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, այսինքն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին օրենքի տեսանկյունով ներկայացրած են եղել արտոնագիր: Եվ երրորդ` այն անձինք, ովքեր չեն հանդիսանում ինքնազբաղված անձինք, չեն հանդիսացել ընտանեկան ձեռնարակատիրության սուբյեկտ, 2020թ. հունավրի մեկից հետո ներկայացրել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ հայտ` իրենք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ են, և 2019թ. ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր չեն եղել հաշվառված»:

Անանյանը նշեց, որ առաջարկվում է այս թվով մոտ վեց հազար շահառուներին կտան միանվագ աջակցություն 2020 թ. հունվարի մեկից 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանկահատվածում մատակարարված ապրանքների մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց իրացումից հասույթների 10-ը տոկոսի չափով, բայց ոչ ավել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը:

«Նաև միանվագ աջակցություն են ստանում նվազագույն աշխատավարձի չափով այն անձինք ովքեր 2000թ. հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, այսինքն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիզկական անձինք, ինչպես նաև այն անձինք, ովքեր 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ-ի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ ունեն ներկայացրած ՀԴՄ-ի ստացման հայտ, սակայն 2020 թ. ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում չունեն ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ»,-հավելեց ՊԵԿ նախագահը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ աջակցման փաթեթի հիմքում դրված է առաջինը`միկրոբիզնեսի ձեռնարկությունների գրանցած շրջանառությունը, երկրորդը` ովքեր դիմել են հսկիչ դրամարկղային մեքենաներ ստանալու համար, բայց չեն հասցրել ստանալ և երրորդ` ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր օրենքով չունեն այդպիսի պարտավորություն` ստանալ ՀԴՄ:

Նմանատիպ Հոդվածներ

Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկվում է. վարչապետի խոսնակ. «Ժողովուրդ»

Սերինե

Թունյանը ներդրողների համար առաջարկում է հակաճգնաժամային նոր նախագիծ

Diana Amirkhanyan

Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին