7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Դավիթ Սանասարյանի կոչը նախորդ իշխանության ներկայացուցիչներին
Այլ Լուրեր

Դավիթ Սանասարյանի կոչը նախորդ իշխանության ներկայացուցիչներին

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Կոչս նախորդ իշխանության ներկայացուցիչներին։

Հայտնի է, որ մենք իրար հետ ունենք սուր խնդիրներ ու անհամաձայնություններ, վստահ եմ, որ այդ խնդիրները դեռ երկար ժամանակ մնալու են քաղաքական դաշտում և հնարավոր են տարբեր զարգացումներ, բայց արդյոք արդար է, երբ իշխանությունը իր բոլոր ուժերը լարելով (այդ թվում՝ սխալներով) փորձում է վիրուսի տարածումը կանխել, կրակը մարել, դուք, փոխարենը փորձեք մի կաթիլ ջուր էլ ձեր կողմից ավելացնել, մի բան էլ ատելություն եք սերմանում ու անվստահության մթնոլորտ եք փորձում ստեղծել ձեր քարոզչամեքենաներով։ Ձեզ վստահեցնում եմ՝ նման կերպ քաղաքական դիվիդենտ ստանալը անպայամն հետ վերադարձող բումերանգ է, որի հարվածը ցավոտ է լինելու։ Եթե քաղաքական դիվիդենտ եք ուզում՝ ձեռք մեկնեք իշխանությանը ու օգնեք այս կարևոր շրջանում. ոչինչ չի մոռացվում և ոչ ոք չի մոռացվելու։

Որքան էլ ձեր մասին կարծիքս հստակ է, ամեն դեպքում հույս ունեմ, որ ձեր ներսի մարդուն լրիվ չեք կորցրել, ու մեր հայրենակիցների մահերը ձեզ ցավ են պատճառում և ոչ թե քաղաքական շահի առիթ դառնում։ Ուշ չէ, վերանայեք ձեր մոտեցումները։

Առողջ ու անփորձանք եղեք»։

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում գործող օտարերկրյա գործակալնե՛ր, հանկարծ չփորձե՛ք դավադրություն կազմակերպել. Դավիթ Սանասարյան

Նատա Հարությունյան

Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Դավիթ Սանասարյան

Նատա Հարությունյան

Հանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում․ Դավիթ Սանասարյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին