13 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 27.05.2020
Գլխավոր » Դավիթ Տոնոյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը
Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին  ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը: Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում, և կենտրոնացած է ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական արդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներին և այդ ոլորտում կրթության կազմերպմանն առնչվող հարցեր:

Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրատեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարների առկայությունը:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զորամասերից մեկում

Սերինե

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

Աշխեն

ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին