30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82406.4 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը
Այլ Լուրեր

Դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը

հետևեք մեզ նաև Telegram-ում


ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ վճռաբեկ բողոք է տարել «Մարտի 1-ի» գործով գլխավոր ամբաստանյալ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշման դեմ, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։

Այս մասին NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ 2 մլրդ դրամ գրավի դիմաց փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Ըստ փաստաբանների ու Վարչական դատարանի որոշման, հիվանդանոցային բուժման կարիք ունեցող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխվեց իր բնակարան և սկսեց ակտիվ կյանքով ապրել՝ հեծանիվ վարել, հյուրեր ընդունել և լուսանկարներ հրապարակել Ֆեյսբուքում:

Եթե կալանքի վերաբերյալ դատախազության վճռաբեկ բողոքը բավարարվի, Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա «Իզմիրլյան» ԲԿ, իսկ պետությունը պետք է վերադարձնի 2 մլրդ դրամ գրավը:

NewArmenia.am-ը երեկ տեղեկացավ, որ ՀՀ Վարչական դատարանը դատավոր Ռաֆիկ Խանանդյանի նախագահությամբ հունիսի 22-ին կարճել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումով հարուցված գործը, որով ԱՆ քրեակատարողական ծառայությունը ի պատասխան Վարչական դատարանի որոշման, որ մինչ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, միջնրդություն էր ներկայացրել, որպեսզի «Մարտի 1»-ի գործով հիմնական ամբաստանյալ Քոչարյանը տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ՝ հիմնավորելով, որ նա ՔԿ հիվանդանոցում էլ կարող է բուժումը շարունակել, ինչպես ՀՀ մյուս կալանավորները:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հույս ունեն, որ նա կուսակցություն կստեղծի. «Ժամանակ»

Սերինե

Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիտարկումներ ներկայացնելու ժամկետից ուշացել են. «Ժամանակ»

Սերինե

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՔԿԾ-ի դեմ հայցից. «ՀԺ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին