5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116736 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Դատախազությունը մերժել է Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը
Իրավունք

Դատախազությունը մերժել է Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը

Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ Ամրամ Մակինյանի պաշտպանի բողոքը։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել: Նրա պաշտպան  Ամրամ Մակինյանը բողոքարկել էր:

 Հատուկ քննչական ծառայությունն ավարտել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը:

Քրեական գործով կա ևս 4 մեղադրյալ, այդ թվում՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Նմանատիպ Հոդվածներ

Ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. Դատախազություն

Անի Գրիգորյան

Նախկինները շարունակում են դատական համակարգի գրոհը. դատախազությունն արձանագրել է ճգնաժամը

Անի Գրիգորյան

Քրեական վարույթում պաշտոնեական պարտականություններ ունեցող բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում ղեկավարվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ. Դատախազություն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին