29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99971.2 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Դատարանը բավարարել է ՀՀԿ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի կալանքի միջնորդությունը. նա կալանավորված է
Այլ Լուրեր

Դատարանը բավարարել է ՀՀԿ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի կալանքի միջնորդությունը. նա կալանավորված է


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շաբաթ ուշ երեկոյան կայացրած որոշմամբ բավարարել է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով), նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Լևոն Սարգսյանը կալանավորված է։

Այս մասին NewArmenia.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ին։ ՌԴ դատախազության որոշմամբ՝ նա Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 6-ին։

Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։

Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին