27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92048 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Դատարանը հետաձգել է Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
Այլ Լուրեր

Դատարանը հետաձգել է Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդության լուծումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդության լուծումը մինչև գործի համար էական հանգամանքների ի հայտ գալը: Դատարանը գտել է, որ միջնորդությունների լուծումը պետք է հետաձգվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին Վճռաբեկ դատարանի վարույթում է պաշտպանական կողմի բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որով բեկանվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Բացի այդ, դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ներկա պահին ՍԴ-ում քննության առարկա է հանդիսանում ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը, որին իր միջնորդության մեջ անդրադարձել է նաև պաշտպան Կարեն Մեժլումյանը։  Դատական նիստն ընդմիջվել է։

Նմանատիպ Հոդվածներ

Դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում. «Ժողովուրդ»

Սերինե

Սնանկության դատարանում բոլորն անհանգիստ են. մանրամասներ դատավորների գործից. «Ժողովուրդ»

Սերինե

Դատարանը մերժեց դատախազներին բացարկի վերաբերյալ Մարտի 1-ի գործով տուժողի միջնորդությունը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին