-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Դատարանը հետաձգեց Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումը
Իրավունք

Դատարանը հետաձգեց Գագիկ Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  հետաձգեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք ձեռք բերելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 16:30-ին։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին