5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116768 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ դատական համակարգում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, եւ այս օրերին, ռազմական դրությամբ պայմանավորված, որոշակի դատական նիստեր հետաձգվում են: Իսկ ի՞նչ կապ ունեն դատական նիստերը ռազմական դրության հետ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատաքննության փուլում գտնվող գործերը դատարանները հետաձգում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից հետո Հայաստանում ընդհանուր զորահավաք է հայտարարվել, բացի այդ, Արցախ են մեկնել նաեւ բազմաթիվ կամավորներ: Արցախ մեկնածների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները, եւ դա է պատճառը, որ դատարանները չեն կարողանում հասցնել քննել այդ բոլոր գործերը անձնակազմի սղության պատճառով: Բացի այդ, սահմանային լարված վիճակի պատճառով շատերն անգամ տրամադրություն չեն ունենում գործեր քննելու համար»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին