-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » «Դա արդեն հնացել է և ժամանակին ոչ համահունչ է, իրավիճակը փոխվել է». Գագիկ Աղաջանյանը՝ ճանապարհային հարկի մասին
Տնտեսություն և Բիզնես

«Դա արդեն հնացել է և ժամանակին ոչ համահունչ է, իրավիճակը փոխվել է». Գագիկ Աղաջանյանը՝ ճանապարհային հարկի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գործարար շրջանակները մտահոգված են ճանապարհային հարկում նախատեսվող փոփոխություններից: Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ թույլատրված առավելագույն սահմանը բարձրացվում է՝ ներկայիս 36 տոննայի փոխարեն դառնալով 46 տոննա:

«Դա նախկին ռուսական օրենքն է, որ սկսեց կիրառվել Հայաստանում: Աբսուրդ էր, որ ռուսները, վրացիները թողնում էին 46 տոննա քաշը, իսկ Հայաստանում դա ծանրաքաշ էր համարվում, հատուկ թույլտվություն էր անհրաժեշտ, այլապես տուգանում էին: Լավ է, որ փոխվել է, բայց եկեք չմոռանանք, որ իրենք այդ օրենքն ընդունել են 10 տարի առաջ, մենք այսօր ենք ընդունում: Դա արդեն հնացել է և ժամանակին ոչ համահունչ է, իրավիճակը փոխվել է»,- ասաց Գ.Աղաջանյանը:

Նա օրինակ բերեց, որ բեռնարկղով փոխադրման դեպքում թույլատրվում է 44 տոննա, բայց վաղուց արտադրում են 20 ֆուտ երկարությամբ և 28 տոննա քաշով բեռնարկղեր, կոնտեյները ևս 2 տոննա քաշ ունի, ստացվում է 30 տոննա, և հարցադրում արեց՝ ինչո՞ւ 40 ֆոււտանոցով կարելի է 44 տոննա փոխադրել, իսկ 20 ֆուտանոցով՝ ոչ. «45 ֆուտանոց ISO ստանդարտ կա, բայց դրանով չի կարելի: Ինչո՞ւ 44 ֆուտ կարելի է, 45 չի կարելի: Ինչո՞ւ օրենքում չեն գրում՝ ISO ստանդարտին համապատասխան: Ձեզ ի՞նչ, թե ինչ քաշի ու երկարության կոնտեյներ է: Տարբեր տեսակի, չափի ու երկարության կոնտեյներներ կան: Աբսուրդ է դա, հնացած է, պետք է ուղղել ու գրել՝ ISO ստանդարտին համապատասխան կոնտեյներ»:

Եվս մի խնդիր, Գ.Աղաջանյանի կարծիքով, սռնիների հետ է կապված. «Նշվում է մեկ սռնիով կամրջակով ավտոմեքենայի բեռնվածությունը մի սռնիի վրա այսքան է, մյուս մեքենայինն՝ այնքան, իսկ առավելագույնը 4 սռնիանոց մեխանիկական փոխադրման միջոցն է: Բայց Երևանի փողոցներում, որտեղ բեռնատարների երթևեկությունը թույլատրելի է, 5 սռնիանոց մեքենաներ կան, իսկ մենք օրենք ենք ընդունում, որտեղ խոսում ենք ընդամենը 4 սռնիի մասին: Օրենքը մեխանիկորեն արտատպում են ռուսներից: Պատճառն այն է, որ ՌԴ-ում օրենքի ընդունման ժամանակ 5 սռնիանոց մեքենաներ դեռ չէին արտադրվում: Այսինքն՝ մենք հետ ենք մնում զարգացումներից: Եթե ԵԱՏՄ պարտադրանքը չլիներ, ես դա էլ կվերացնեի: Օրենքը լավ է աշխատում, երբ այն պարզ է: Ես կգրեի՝ յուրաքանչյուր սռնիի վրա 9.5 տոննայից ավելի բեռնվածություն արգելվում է, որպեզի ասֆալտը չվնասվի: Այս դեպքում օրենքն ամեն անգամ փոփոխության ենթարկելու խնդիր չէր առաջանա»:

Նմանատիպ Հոդվածներ

«Հայաստանի դեպքում դա չի աշխատի». Գագիկ Աղաջանյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին