21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91814.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » «Դա Լավրովի պլան է, ոչ թե Զատուլինի, թող Լավրովը մեկնաբանի»․ Կոնստանտին Զատուլինը՝ Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին
Քաղաքականություն

«Դա Լավրովի պլան է, ոչ թե Զատուլինի, թող Լավրովը մեկնաբանի»․ Կոնստանտին Զատուլինը՝ Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ է՝ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են ՀԱՊԿ համաձայնագրով և ԵԱՏՄ անդամակցությամբ։ Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը ՌԴ-ի միակ ավանդական և ռազմավարական գործընկերն է, որ Ռուսաստանի հետ մասնակցում է բոլոր ինտեգրացիոն կառույցներին։ Դա ձևավորում է հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը։ Այդ հարաբերությունները, իհարկե, կարող են ունենալ տարբեր մակընթացություններ և տեղատվություններ, կարող են որոշակի ճանաչողական շրջաններ լինել, ինչպես Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո, երբ փաստացի իշխանությունն այլ ձեռքերում է։ Բայց մենք գոհունակությամբ նշում ենք, որ մեր երկրների ղեկավարների 6 հանդիպում է տեղի ունեցել, իրականում զարգանում են տնտեսական ծրագրերը, փորձում ենք նմանատիպ փորձ ձևավորել քաղհասարակությունների միջև»,- այսօր Երևանում «Լազարյան ակումբի» 3-րդ նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակին։

 Նա ընդգծեց Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության խնդրում՝ նշելով, որ ՌԴ-ն միջնորդական առաքելության անդամ է և խաղաղության երաշխավոր։ Զատուլինը կրկնեց ՌԴ պաշտոնական դիրքորոշումը հակամարտության հարցում՝ կողմերը պետք է իրենք հասնեն խաղաղության և ոչ մի դեպքում հակամարտությունը չպետք է լուծվի ուժի միջոցով։

Կ․ Զատուլինը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իբր հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը»․ «Դա Լավրովի պլան է, ոչ թե Զատուլինի, թող Լավրովը մեկնաբանի»։

Զատուլինը նշեց, որ բանակցային պրոցեսն ընդհատվեց Ադրբեջանի պատճառով, որը 2016-ին նախաձեռնեց ապրիլյան պատերազմը․ «Ես չեմ ուզում կեղծել, Ադրբեջանն է շահագրգիռ հակամարտության գոտում այսօրվա ստատուս քվոյի քայքայմամբ, և նա է անչափ շատ խոսում այս խնդիը ցանկացած եղանակով, այդ թվում՝ ռազմական, լուծելու մասին, սպառնում է և այլն։ Ես կարծում եմ, դա մեզ չի մոտեցնում խաղաղությանը։ Այս պայմաններում ռուսական կողմի խնդիրն է համբերատար և համառորեն հասնել նրան, որ կողմերը համաձայնություն ձեռք բերեն՝ միաժամանակ ուժ չկիրառելով։ Իսկ բանաձևերն ու պլանները թողնենք դրանք հեղինակներին, թող իրենք խոսեն իրենց անունից, այլապես գուցե և նեղանան»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին