8.2 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Դեսպանների հնչեցրած հարցերում որևէ մտահոգություն չի եղել ՍԴ-ի մասով
Քաղաքականություն

Դեսպանների հնչեցրած հարցերում որևէ մտահոգություն չի եղել ՍԴ-ի մասով

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Չեմ կարող հանդիպման բովանդակային մասը ներկայացնել, քանի որ, ինչպես գիտեք, այն եղել է փակ։Կարող եմ միայն ասել, որ կառավարության առաջարկով է եղել հանդիպումը»,-New Armenia – ի՝ ի՞նչ նպատակով էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ հարցին ի պատասխան, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, վերջինս Ռուբեն Ռուբինյանի հետ ևս ներկա է եղել այդ հանդիպմանը։

Դիտարկմանը՝ գուցե վարչապետը որոշակի մտավախություններ այնուամենայնիվ ունի՝ հաշվի առնելով ԵԽԽՎ համազեկուցողներից երկուսի վերջին հայտարարությունները և Վենետիկի հանձնաժողովի կոչը՝ կապված ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ և այդ պատճառով է կազմակերպել այս հանդիպումը, Մակունցն արձագանքեց․ «Սովորաբար, թե՛ ԱԺ-ն և թե՛ կառավարությունը մեր գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք և շփման ընթացքում անհրաժեշտություն ենք համարում նաև ներկայացնել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանում և ընդհանուր քննարկել իրավիճակը, եթե ունեն հարցեր մեր գործընկերները կարողանանք արձագանքել դրանց»։

Մակունցը վստահեցրեց, դեսպանների կողմից հնչեցված հարցերը որևէ մտահոգություն չեն պարունակել, իսկ հանդիպման բուն նպատակի մասին Մակունցը չասաց՝ ընդգծելով, որ հրավիրող կողմը եղել է Կառավարությունը և ինքը չի կարող պատասխանել այդ հարցին։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետը մանրամասն անդրադարձել էր Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:

Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգի, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների, կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մասին և պատասխանել դեսպանների հարցերին։

Նմանատիպ Հոդվածներ

Ինչ-որ մեկն իմ անունով պաշտոնական էջ է բացել Instagram-ում, տեղեկացրել եմ ոստիկանությանը․ Լիլիթ Մակունց

Սերինե

Մեր կողմից բացառվում է նման գործելաոճ և դրա վառ ապացույցն են համայնքային նախորդ ընտրությունները, որտեղ կրեցինք պարտություն․ Լիլիթ Մակունց

Աշխեն

Մենք վերականգնելու ենք 2015թ.-ի սահմանադրական փոփոխությամբ հաստատված մոդելը, որն այս պահին չի գործում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին