Գլխավոր » «Դե ոնց որ «Մարտի 1»-ի գործն էին սարքում, էդպես էլ շարունակում են». Լ. Զուրաբյան
Քաղաքականություն

«Դե ոնց որ «Մարտի 1»-ի գործն էին սարքում, էդպես էլ շարունակում են». Լ. Զուրաբյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո, երբ միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի և հակառակորդ թևի ներկայացուցիչների միջև, «Մարտի 1»-ի զոհերից Սամվել Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, ձեռքով հարվածեց նրա մեջքին։ Լրատվամիջոցներից մեկն այս քայլը համարել էր ուղղորդված ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կողմից, որը կանգնած էր քիչ հեռվում ու հետևում էր իրարանցմանը։ Այս առնչությամբ՝ Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ժպիտով արձագանքեց. «Դե ոնց որ «Մարտի 1»-ի գործն էին սարքում, էդպես էլ շարունակում են: Անուղղելի բնավորություն։ Առաջարկում եմ նաև այդ հեռուստատեսությունը վերանվանել Աղվան Հովսեփյանի անվան հեռուստատեսություն»:

Արամ Հարությունյանի գործողությունների մասով մենք զրուցեցինք տուժած քաղաքացի Սվետլանա Միքայելյանի հետ։ Նա պատմեց, որ նկատել է, որ Քոչարյանի աջակիցների խմբին Արամ Հարություննյանն է ղեկավարում, որոնք իրենց հասցեին տհաճ արտահայտություններ էին հնչեցնում, և դատական նիստի ավարտից հետո մոտեցել է աստիճաններից իջնող Արամ Հարությունյանին։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին