Գլխավոր » Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունն իրենից ներկայացնում է ինքնուրույն ու ամբողջական հետազոտություն․ Հրանտ Բագրատյան
Այլ Լուրեր

Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունն իրենից ներկայացնում է ինքնուրույն ու ամբողջական հետազոտություն․ Հրանտ Բագրատյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի նշանակումից ի վեր նրա ատենախոսության վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններ են հնչում : Դրանց առնչությամբ Դիանա Գալոյանը գրառում էր կատարել ֆեյսբուքում, որում մասնավորապես ասված էր․

«Վերջին շրջանում գիտական աշխատանքներում արտագրության, հղումների բացակայության և այլ խնդիրների «բացահայտումը» կարծես դարձել է նորաձև ալիք, որը ցավոք որոշ մարդկանց համար ավելի շատ ինքնահաստատվելու, հաշվեհարդար տեսնելու և աղմուկ բարձրացնելու գործիք է, քան պայքար հանուն «ակադեմիական բարեվարքության»: Ներկայիս կառավարությունը օբյեկտիվորեն անընդունելի է համարում ոչ բարեխիղճ գիտական վարքագիծը, որին պատշաճ գնահատական չի տրվել նախկինում, սակայն օրենսդրական բացի պատճառով սույն խնդիրը դեռ մնում է առկախված: Ուստի ինքս եմ գրավոր դիմում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԲՈԿ նախագահ Սմբատ Գագոյանին՝ հանձնաժողով ստեղծելու, իմ դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրելու և համապատասխան գնահատական տալու խնդրանքով»:

Մեր լրագրողը տեղեկություններ ուներ, որ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության առաջին ընդդիմախոսը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և այս առնչությամբ հենց ֆեյսբուքում մեկնաբանության տեսքով  հարց էր ուղղել Հրանտ Բագրատյանին՝ խնդրելով ստեղծված իրավիճակում մեկնաբանություն տալ։ Հրանտ Բագրատյանը մեկնաբանությանն արձագանքել էր ֆեյսբուքյան գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Իհարկե։ Հասկանում եմ, որ ներկայումս սոցիալական ցանցերում ատենախոսությունների ինքնության վերաբերյալ քննարկումներ են գնում։ 2014-ին, իրոք, եղել եմ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության 1-ին ընդդիմախոսը։ Վերահաստատում եմ, որ դա  իրենից ներկայացնում է ինքնուրույն ու ամբողջական հետազոտություն: Այն նոր խոսք է հայրենի և միջազգային տնտեսագիտության մեջ։ Մասնավորապես, դեռևս 5 տարի առաջ, տ-ն Գալոյանը, կատարելով համալիր հետազոտություն, նշել էր, որ այն տարբերակով, որով ստեղծվում է ԵԱՏՄ-ն, մասնակիցները լուրջ օգուտներ չեն ստանալու։ Անցած 5 տարիներին Գալոյանի ասածները փաստվեցին։ Հույս կա՝  Տ.Սարգսյանի հեռանալուց հետո, հաջորդ ղեկավարը կգտնի ԵԱՏՄ շրջանակներում, նոր ավելի արդյունավետ համագործակցության ձևեր և մեթոդներ»․- ասված է Հրանտ Բագրատյանի գրառման մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին