29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Դիլիջանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա տուժած
Այլ Լուրեր

Դիլիջանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա տուժած

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 4-ին՝ ժամը 14։13-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․կա տուժած:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միշա Բ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել, վարորդը և ուղևորներն (Անի Ա․, ծնված 1992 թ., Լիանա Գ․, ծնված 1976 թ. և Արմինե Բ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Անի Ա․-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակըգնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նմանատիպ Հոդվածներ

Դիլիջանի ոլորաններում ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Աշխեն

Դիլիջան քաղաքում այրվել է բուսածածկույթ

Աշխեն

Դիլիջանի UWC դպրոցում մեկնարկել է «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին