7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Դիմակով պաշտպանվելն անարդյունավետ է, եթե մեկն էստեղ հիվանդ լինի, մյուսները կվարակվեն․ Էդմոն Մարուքյանն՝ ԱԺ օրակարգը չհաստատելու իր առաջարկի մասին
Իրավունք

Դիմակով պաշտպանվելն անարդյունավետ է, եթե մեկն էստեղ հիվանդ լինի, մյուսները կվարակվեն․ Էդմոն Մարուքյանն՝ ԱԺ օրակարգը չհաստատելու իր առաջարկի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում անդրադարձավ իր՝ նիստի օրակարգը չհաստատելու մասին հայտարարությանը, որը չընդունվեց մյուս խմբակցությունների կողմից։ 

Պատգամավորը նշեց, որ իր այդ միտքը երեկ իր մոտ առաջացել է վարչապետի երեկվա առաջարկից հետո, երբ հայտարարեց, որ այսօր ավելի խստացվելու է վիճակը։ 

«Խոսքը ռեստորանների, սրճարանների աշխատանքը, շինարարությունն ու տեքստիլը դադարեցնելու մասին է։ Այն մեծ թիվը, որ երեկ ունեցանք նաև դրա հետ է կապված։ Չկան այսօր այնպիսի հարցեր, որոնք հրատապ են, իսկ խորհրդարանը կարող է քաղաքական համաձայնության արդյունքում չգումարել նիստեր՝ քվորում չապահովելով»,- մեկնաբանեց Մարությանը։  

Էդմոն Մարուքյանն առաջարկում էր՝ ԱԺ խորհուրդը՝ նախագահը, փոխխոսնակները, խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարները մնան շենքում, մյուսները գնան տուն՝ կապը պահելով հեռակա, անհրաժեշտության դեպքում միայն հրավիրել նիստ։

Լրագրողները նկատեցին, որ հենց Էդմոն Մարուքյանն ու շատ այլ պատգամավորներ վիրուսի կանխարգելմանն ուղղված տարրական կանոններ չեն պահպանում, օրինակ, դիմակ չեն կրում։ Ի պատասխան՝ պատգամավորն ասաց․ «Անդադար սպիրտով և այլ միջոցներով լվացվում եմ։ Կարդացել եմ, որ դիմակով պաշտպանվելն անարդյունավետ է, բայց, եթե մեկն այստեղ հիվանդ լինի, մյուսները կվարակվեն։ Ցուցումը հետևյալն է՝ մի հավաքվեք, իրարից դիստանցիա պահեք, հիգիենայի միջոցները պահեք։ Բայց, եթե առաջին ցուցումը խախտվում է, մնացածը դառնում են անարդյունավետ։  Այսինքն՝ եթե մենք հիմա հավաքվել ենք, դիմակ կրելն անիմաստ է»։ 

Վերջինս հիշեցրեց նաև, որ ինքը տնտեսական միջոցառումների հետ կապված ամեն օր հայտարարություններ է անում։ 

«Այո, այսօր քաղաքացիները հայտնվել են մի իրողության մեջ, երբ պետությունը միջամտել է նրանց տնտեսական գործունեության մեջ և դադարեցրել է մի շարք ընկերությունների գործունեություն։ Մարդիկ այսօր տան վարձը, կումունալները վճարելու խնդիր ունեն, և մենք առաջարկել ենք պետությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել մեր այն քաղաքացիներին, որոնք ամենախոցվածն է։ Այս մեթոդը օգտագործվում է ամբողջ աշխարհում»,- եզրափակեց նա։

Նմանատիպ Հոդվածներ

Դավիթ Անանյանը ներկայացրել է այն շահառուների ցանկը, ովքեր կարող են պետությունից ստանալ աջակցություն

Diana Amirkhanyan

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Diana Amirkhanyan

Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին