17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Դիտվում է գների նվազման միտում համեմատած մարտ ամսվա թանկացումների. ՏՄՊՊՀ նախագահ
Տնտեսություն և Բիզնես

Դիտվում է գների նվազման միտում համեմատած մարտ ամսվա թանկացումների. ՏՄՊՊՀ նախագահ

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ամենօրյա մոնիտորինգ ենք արել Երևանում և մարզերում: Այսօր դիտվում է գների նվազման միտում համեմատած մարտ ամսվա թանկացումների: Գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել, աճը նկատվում է մեկից մինչև չորս տոկոսի սանդղակում: Համեմատություն ենք արել 2018թ. գների հետ նույն առևտրային ցանցում և նույն ժամանակահատվածում: Օրինակ` շաքարավազը այս տարվա փետրվարին եղել է 230 դրամ և ապրիլի ութի դրությամբ դարձել է 255 դրամ, սակայն 2018թ. նույն ժամանակահատվածում եղել է 338 դրամ, նույն տրամաբանությամբ էլ կարագը եղել է 2730 դրամ դարձել է 3790, սակայն 2018թ. եղել է 4400 դրամ»։ Այս մասին, այսօր ապրիլի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Գևորգյանն ընդգծեց, որ ժամանակահատվածների առումով գնանկում կա և դա ցույց է տալիս, որ ստեղծված մրցակցությունն ի օգուտ սպառողի է:

«Բենզին, դիզելի գները երեկվա դրությամբ 310 դրամ ռեգուլյարն է եղել, 330 պրեմիումը, 370 դիզելն է եղել, սակայն 2018թ. 450,  470 և 460 են եղել»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Նա նաև նշեց, որ նախազգուշացում է տարածվել, որ եթե կհայտանբերվեն որևէ իրավախախտում գների բարձրացման հետ կապված, ապա արտակարգ դրության ժամանակ կատարված իրավախախտումները հանձնաժողովի կողմից կդիտարկվեն որպես ծանրացնող հանգամանք և պատասխանատվության կենթարկվեն:

Նմանատիպ Հոդվածներ

ՏՄՊՊՀ նախագահը հերքեց Հայաստան ձվի ներմուծման մասին տեղեկությունները

Diana Amirkhanyan

ՏՄՊՊՀ-ն և ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր են կնքել

admin1

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրություն են սկսել NewArmenia.am-ի հրապարակման հիման վրա

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին