33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82086.4 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր աշխարհում. նախագահն առցանց պատասխանեց երեխաների հարցերին
Այլ Լուրեր

Դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր աշխարհում. նախագահն առցանց պատասխանեց երեխաների հարցերին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարում անդրադարձավ գիտելիքի կարևորությանը, տեխնոլոգիաներին, գյուղատնտեսությանն ու երիտասարդների առջև բացվող հնարավորություններին, պատասխանեց նաև COAF-ի շահառու համայնքների երեխաների հարցերին:

Նախագահը նախ հիշեց, որ Լոռիում COAF-ի կենտրոն այցի ընթացքում սաները շատ հետաքրքիր հարցեր էին տվել իրեն և հետաքրքիր պատասխաններ՝ իր հարցերին: Արմեն Սարգսյանը նաև հիշեց, որ իր հարցին, թե ինչ են ուզում դառնալ, մեծ մասը պատասխանել էր՝ դիվանագետ: Նախագահը նրանց քաջալերել է զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, որովհետև կարծում է, որ միայն նոր տեխնոլոգիաները, ՏՏ ոլորտում մասնագիտություն ստանալը բավարար չէ: Նա նկատեց, որ երեխաները գրեթե բոլորն ուզում են դառնալ դիվանագետ: «Մեր երկրում այդքան դիվանագետ պետք չէ, բայց հստակ պետք են ժամանակակից գյուղատնտեսությամբ, ֆերմերությամբ զբաղվող մարդիկ, որոնց կյանքը գուցե ինչ-որ տեղ ավելի լավ է քաղաքում ապրող իրենց գործընկերներից՝ մաքուր օդ, բնություն: Եվ իրականում նրանք ոչնչով հետ չեն մնում, նաև տեղեկության առումով: Հարցը նրանում է, թե որքանով են իրենք պատրաստ, որ կարողանան այդ տեղեկություններն օգտագործեն, վերլուծեն  և լինեն ժամանակակից մարդ, ժամանակակից ֆերմեր, սեփական տուն, սեփական կաթի գործարան, կենդանիներ ունենան»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը նկատեց, որ երեխաները, որոնք ապրում են, օրինակ, Դսեղում կամ որևէ այլ գյուղում, ունեն հնարավորություն աշխարհի լավագույն կրթությունը ստանալու, եթե մի քանի փոքրիկ գործիք լինի, եթե կառավարությունը և մնացած բոլորն աջակցեն, որ լավագույն կրթությունը տրվի նաև առցանց:

«Ես շատ ուրախ եմ, որ ձեզ հետ շփվում եմ, նաև ինչ-որ տեղ ձեզ նախանձնում եմ՝ շատ բարի նախանձով, որովհետև դուք ապրելու եք շատ ավելի հետաքրքիր աշխարհում, շատ ավելի բազմատեսակ, բազմապիսի և շատ ազատ աշխարհում: Ձեզնից յուրքանչյուրը հոյակապ հնարավորություններ ունի իր առջև, միայն թե կարողանաք վերցնեք ու այդ հնարավորությունը օգտագործեք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը նաև լսեց ու պատասխանեց COAF-ի շահառու համայնքների երեխաների բազմապիսի հարցերին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի հյուրն էր։ Նախագահի հետ ՔՈԱՖի ինստագրամյան ուղիղ եթերում զրուցում էր Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից ՔՈԱՖի շրջանավարտ Խանում Գևորգյանը։

ՔՈԱՖի INSTALIVE կոչվող առցանց հանդիպումների շարքը զրույց է հետաքրքիր ու տարբեր ոլորտներում հաջողության հասած հյուրերի հետ արվեստիառողջությանբիզնեսիմեդիայիքաղաքականությանսպորտի մասին։

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

Սերինե

Միանշանակ է, որ ՍԴ երեք դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարած են․ Սուրեն Գրիգորյան

Սերինե

Արմեն Սարգսյանը ստորագրել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին