20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են նախագահի անվանական ժամացույցներով
Այլ Լուրեր

Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են նախագահի անվանական ժամացույցներով

Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ ծառայության, հայրենասիրության ու նվիրումի, բարձր պատասխանատվության և պրոֆեսոնալիզմի համար պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ նրանք են մեր այսօրվա հերոսները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։ Նախագահը նշել է, որ պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին