11 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53139 By Google Analytics
Գլխավոր » Դպրոցահասակ երեխաներ կան կորոնավիրուսով վարակված, սակայն որևէ սիմպտոմ չունեն. Արսեն Թորոսյան
Այլ Լուրեր

Դպրոցահասակ երեխաներ կան կորոնավիրուսով վարակված, սակայն որևէ սիմպտոմ չունեն. Արսեն Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարակվածների մեջ կան երեխաներ, թե ոչ, ինչ տարիքի են, տեղեկություն է տարածվել, որ երկու ամսական երեխա է վարակվել, որ երեխաներն են ռիսկային խմբում: Այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները հարցեր ուղղեցին  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Ի պատասխան այս հարցերի Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան, որոնց թիվը չի հիշում, սակայն նրանք իրենց լավ են զգում և պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն. «Իսկ կորոնավիրուսով վարակաված երկու ամսական երեխա չունենք: Երեխաները միգուցե դառնան վիրուսի տարածման աղբյուր, սակայն իրենց իսկ օրգանիզմի վրա վիրուսի ազդեցության մասին մինչ օրս նկարագրված դեպքեր չկան»:

ՀՀ առողջապահության նախարարը հավելեց նաև, որ երբ իրենք խոսում են ինչ-որ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունեն այդ տարիքային խմբի առողջ երեխաներին. «Եթե օրինակ կա իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ նա ավտոմատ դառնում է ռիսկային` ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ` այդ թվում կորոնավիրուսի: Հավելյալ ջանքեր պետք է գործադրենք իմ նշած խնդիրների դեպքում երեխաներին և քիմիոթերապիա ստացող երեխաներին պաշտպանելու համար»,-ասաց Թորոսյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Թոքաբորբ ունի 146 մարդ, ծայրահեղ ծանր վիճակում է 8 մարդ, ծանր վիճակում` մոտ 35 մարդ․ նախարար

Diana Amirkhanyan

Կորոնավիրուսից ապաքինված ևս 10 պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից․ ապաքինվել է 43 մարդ

Աշխեն

Արսեն Թորոսյանի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանին ենթակա բուժհաստատությունների 31 բժիշկ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին