29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100944 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Դպրոցներում երկարօրյա ուսուցումը կարող է լինել նաև վճարովի․ ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է դրել նախագիծը
Այլ Լուրեր

Դպրոցներում երկարօրյա ուսուցումը կարող է լինել նաև վճարովի․ ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է դրել նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից հրապարակված նախագծով նախատեսվում է երկարօրյա ուսուցումը կազմակերպել այն երեխաների համար, որոնց կրթական աջակցությունն անհնար է կազմակերպել տնային պայմաններում։ Կրթական աջակցությունն իրականացվելու է հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար։ Իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ աշակերտների համար կմատուցվեն լրացուցիչ կրթական ծառայություններ։

Դպրոցներում երկարօրյա խմբերը կկազմակերպվեն սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա: Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը նախատեսված է 25, իսկ փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15: Սահմանված խտությունից պակաս խտությամբ խումբ կարող է բացվել Հաստատության ֆինանսական միջոցների, իսկ մասնակի կամ լրիվ վճարովի խմբերում ծնողների վճարումների հաշվին: Վճարի չափն ու վճարման եղանակը հաստատվում է Հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կողմից, իսկ ոչ պետական Հաստատության դեպքում՝ հիմնադրի որոշմամբ:

Ըստ նախագծի` երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Երկարօրյա խմբերում ընդգրկված մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել Հաստատության ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կողմից կատարվող մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին:

Երկարօրյա խմբի ռեժիմը (պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում) չի կարող գերազանցել շաբաթական 30 ժամը: Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։

Նմանատիպ Հոդվածներ

Աշակերտները նախընտրում են դպրոց դիմակով հաճախել, քան սովորել հեռավար (տեսանյութ)

Սերինե

Փաշինյանը դպրոցի բացման արարողության ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առջև բարձր նշաձողեր դնել

Նատա Հարությունյան

Հակահամաճարակային կանոնների պահպանումը դպրոցներում (տեսանյութ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին