9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » ԵԱՏՄ անդամ լինելն ավելացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը կոնկրետ դեպքերում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

ԵԱՏՄ անդամ լինելն ավելացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը կոնկրետ դեպքերում․ Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Վեթինգ» բառից մենք հրաժարվել ենք, որովհետև դա ավելի շատ աղմուկ է անում, քան՝ բովանդակությունը։ Մենք ասում ենք, որ դատավորի բարեվարքությունը պետք է ստուգվի։ Այս մասին Կապանում ընթացող մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որքան էլ սուր է իրավիճակը, մենք գերանդին չենք առել ու հնձում աջ ու ձախ։ ՍԴ շուրջ իրավիճակի մասով ասում ենք՝ խնդրում ենք, ըմբռնումով մոտեցեք, սեփական ժողովրդի դեմ կռիվ մի տվեք։ Այո, կա ուրիշ տարբերակ, որով մենք գնում էինք ռազմավարական խորը բովանդակային փոփոխություններն են»,- ասաց վարչապետը։

Խոսելով ԵԱՏՄ մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստվում են ակտիվ աշխատել, որովհետև կարծում են, որ 1․5 տարվա փորձը ցույց է տալիս, որ միությունը չօգտագործած պոտենցիալ ունի։

«ԵԱՏՄ-ն դիտարկում ենք երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ ԵԱՏՄ անդամ լինելը ավելացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը կոնկրետ դեպքերում։ Մենք նոր գաղափարներ ունենք ներդրած ԵԱՏՄ-ում, օրինակ, որ ամեն տարի բիզնես ֆորում տեղի ունենա՝ նախագահող երկրի մայրաքաղաքում»,- նշեց Փաշինյանը։

Իսկ այն հարցին, թե մեկ տարում ԱԺ-ն ի՞նչ ակներև բացթողում է ունեցել, Փաշինյանն ասաց, որ միակ բացթողումն այն էր, որ երկու օր առաջ ինչ-որ մարդիկ իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար։ «Այս մարդկանցով պետք է զբաղվել»,- ասաց նա։

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Աշխեն

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ

Աշխեն

Բացառվում է, որ Հայաստանում լինի կորոնավիրուսի դեպք, իսկ կառավարությունը թաքցնի. վարչապետ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին