33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82073.6 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Եգիպտոսում ոչնչացրել են զինյալների, որոնք ահաբեկչություններ Էին պատրաստում հեղափոխության տարելիցին
Աշխարհ

Եգիպտոսում ոչնչացրել են զինյալների, որոնք ահաբեկչություններ Էին պատրաստում հեղափոխության տարելիցին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Եգիպտոսում ուժայինները Սինայի հյուսիսում ոչնչացրել են երկու զինյալների, որոնք մի շարք գրոհներ Էին պլանավորել հունիսի 30-ի հեղափոխության տարելիցին: Այդ մասին հունիսի 30-ին հաղորդել Է Al-Masry al-Youm թերթը՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳ նախարարության հայտարարությունը:

«Ոչնչացվել են երկու վտանգավոր ահաբեկիչներ Սինայի հյուսիսում գտնվող Գալբանի շրջանում»,-հաղորդում Է հրատարակությունը: Գործողությունն անցկացվել Է այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները տեղեկատվություն են ստացել մի խումբ ահաբեկիչների մասին, որոնք զինված ուժերի եւ ոստիկանության օբյեկտների վրա մի շարք հարձակումներ Էին պատրաստել 2013 թվականի հունիսի 30-ի իրադարձությունների տարեդարձի տոնակատարության ժամանակ: Յոթ տարի առաջ Եգիպտոսում սկսվել Էին զանգվածային հակակառավարական բողոքներ, որոնք հանգեցրել են ընդամենը մեկ տարի երկիրը կառավարած իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ իշխանությունից հեռացման, որը երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի անդամ Էր: Այդ իրադարձություններն ստացել են «հունիսի 30-ի հեղափոխություններ» անվանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Եգիպտոսը երկարաձգում է սահմանափակումների ժամկետը

Սերինե

Եգիպտոսը միջազգային զբոսաշրջիկներին աշնանից շուտ չի սպասում

Ani Grigoryan

Եգիպտոսի իշխանությունները զբոսաշրջիկներին հրավիրում են վիրտուալ էքսկուրսիայի

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին