14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Եթե ապրիլի տասնչորսով այս ամենն ավարտվի, մենք շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք ենք ունենալու. Արայիկ Հարությունյան
Քաղաքականություն

Եթե ապրիլի տասնչորսով այս ամենն ավարտվի, մենք շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք ենք ունենալու. Արայիկ Հարությունյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր, մարտի 25-ի ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց  դասապրոցեսի հեռավար կազմակերպման հետ կապված տեխնիկական սարքավորումների կարիքի, շատ տեղերում ինտերնետ հասանելիության բացակայության, ծնողների մի մասի ներգրավվածությունն աշխատանքում և երեխաների տանը մնալու խնդիրներն ինչպես են լուծվում:

Ի պատասխան այս հարցերի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ աշակերտների 80 % և ավելի ներգրավված են հեռավար կրթության պրոցեսին, ինչը մոտավորապես հավասար է դպրոցներում հունվար փետրվար ամիսների միջին հաճախումներին:

«Մենք մեծամասնությամբ կարողացել ենք ապահովել մասնակցությունը, բայց իհարկե կան խնդիրներ` աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը, կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա: Սարքերի հետ կապված վաղը դոնորների հետ հանդիպում ունենք, ովքեր պատրաստ են մեզ սարքեր տրամադրել, մասնավորապես ԱԺ-ն: Առաջիկա շաբաթներին այս կերպ ենք պատրաստվում լուծել այդ հարցը: Ինչ վերաբերում է ինտերնետ հասանելիությանը, այդ տեղեկությունները հավաքում ենք, և մեր պատկերացմամբ մեծ տոկոս չի կազմում այս խնդիրը: Չնայած օպերատորների հետ խոսել ենք, և պատրաստվում ենք նրանց հետ այդ ծածկույթը այնտեղ որտեղ խնդիր կա լուծենք»,- պատասխանեց ԿԳՄՍ նախարարը:

Նախարաը հավելեց նաև, որ երկու շաբաթների արդյունքում կամփոփեն և կհասկանան` արդյոք լրացուցիչ դասընթացների կարիք ունենալու են. «Եթե  ապրիլի տասնչորսով այս ամենն ավարտվի, մենք շատ քիչ լրացուցիչ դասերի կարիք ենք ունենալու»:

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հորդորում է առցանց ընթերցել, ներկայացումներ դիտել, թանգարան գնալ

Diana Amirkhanyan

ԱԺ թեժ նիստի միակ շնորհակալությունը բաժին հասավ Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ»

Սերինե

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին