9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » Եթե Էդմոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան
Կարևոր

Եթե Էդմոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում․ Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տպավորություն է, թե կա հակադրություն ՀՅԴ-ի ու կառավարության միջև։ Այդպիսի հակադրություն չկա։ Այս մասին այսօր Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե կա հակադրություն, հակադրություն կա ՀՅԴ այն հատվածի ու նախարարության միջև, որոնք նախկին իշխանությունների հետ ունեցել են որոշակի առնչություններ։ Ամբողջ ՀՅԴ-ին նույն չափով չափել չի կարելի։ ՀՅԴ-ն ու կառավարությունը համազգային հարցերի շուրջ մեծ պոտենցիալ ու իմ տպավորությամբ պատրաստվածություն ունեն»,- ասաց նա։

Ամեն դեպքում, վարչապետը նշեց, որ հայաստանյան ՀՅԴ կառույցի ապագան մշուշոտ կդառնա, եթե նրանք չվերաիմաստավորեն իրենց գործունեությունը։

Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, թե քաղաքապետին որոշել են փրկել, «կլանային մտածողություն է», Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ես ԱԺ-ում պարզաբանեցի․ ՀՀ օրենսդրությամբ Երևանի քաղաքապետարանի տիրույթում գտնվող հարցերի քննարկման համար հանձնաժողով ստեղծելու որոշումը քաղաքապետարանինն է։ Իշխանությունները պետք է տարանջատվեն։ Այնպես են ասում, ոնց որ Հայկ Մարությանն իր պապի համար է կամազները առել։ Ես մեր դեսպանատներից տեղեկանքներ եմ ուզել, թե նման վիճակներում ինչ են անում Փարիզում, Պրահայում, Բեռլինում։ Պարզվել է, որ կա նման պրակտիկա»։

Վարչապետն ասաց, որ հարցը պետք է կանոնակարգել։ «Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը չի կարող տարբերակել։ Որ Լենա Նազարյանը ասել  է, թե անցյալում է մնացել, նկատի ունի, որ Էդմոն Մարուքյանը տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ես էլ Սերժ Սարգսյանը չեմ։ Չի կարելի ժողովրդի վստահության քվե ունեցող իշխանության հետ այդ լեզվով խոսել։ Ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսա․․․ թող մեր որոշ գործընկերներ տանձից, խնձորից ուրիշ բաներից խոսեն։ Ո՞վ է գնահատում՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնելու ենք, թե չէ։ Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում։ Ինքը թող ընտրի․․․ Ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնում ենք, թե չէ։ Դրա գնահատողը ժողովուրդն է։ Հերիք է մեր համեստությունը չարաշահեն։ Ինքնաոչնչացմամբ են զբաղված այդ մարդիկ»։

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Աշխեն

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ

Աշխեն

Բացառվում է, որ Հայաստանում լինի կորոնավիրուսի դեպք, իսկ կառավարությունը թաքցնի. վարչապետ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին