27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Եթե ժողովուրդն ամեն հարց պետք է լուծի բունտերով, նշանակում է` պետական կառույցներ պետք չեն, հանգիստ թողեք ժողովրդին․ Ռուբեն Բաբայան
Սոցիալական

Եթե ժողովուրդն ամեն հարց պետք է լուծի բունտերով, նշանակում է` պետական կառույցներ պետք չեն, հանգիստ թողեք ժողովրդին․ Ռուբեն Բաբայան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չեմ տեսնում, թե սով կա, ինքս էլ աշխատում և ղեկավարում եմ մի կառույց, որտեղ մարդիկ շատ ցածր աշխատավարձ են ստանում, սակայն կարողանում են ինչ-որ չափով իրենց սոցիալական հարցերը լուծել։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն՝ անդրադառնալով հայտարարություններին, թե հանրապետությունում սով է ու ծանր սոցիալական իրավիճակ։ Միևնույն ժամանակ Բաբայանը շեշտեց, որ հիմա աշխարհը, այդ թվում` Հայաստանը հայտնվել են մի իրավիճակում, որը բոլորից պահանջում է որոշակի զսպվածություն ու սեփական կարիքների փոքր-ինչ սահմանափակում։

«Հատուկ փորձել «բզբզալ», չեմ կարծում, որ այս պահին տեղին է։ Եթե չեմ սխալվում,  նաև սոցիալական բունտի և սովի մասին խոսում են այն մարդիկ, որոնք շատ հեռու են դրանից՝ իրենց դա չի սպառնում, համենայն դեպս իրենց ֆինանսական ռեսուրսները չեն խոսում այն մասին, որ իրենք շատ մտահոգված են եղել ֆինանսական վիճակով։ Այո՛, հիմա մենք էքստրեմալ վիճակում ենք, որը բոլորից որոշակի զոհաբերություններ է պահանջում: Կարծում եմ` մենք այնքանով շուտ կհաղթահարենք այս վիճակը, որքանով ավելի զուսպ կլինենք, կփորձենք մոբիլիզացնել բոլորիս ուժերը, այլ ոչ թե ջլատել ու հատուկ օգտվել այս իրավիճակից»,- ասաց նա։

Բաբայանը չի հերքում, որ հանրությունը և քաղաքական ուժերը շատ հարցեր՝ կապված այս կամ այն խնդրի հետ, կարող են ունենալ իշխանություններին, սակայն կարծում է, որ այս պահին իրավիճակը լարելու ժամանակը չէ։

«Կա քարեր հավաքելու ու քարեր շպրտելու ժամանակը։ Ըստ իս՝ այսօր ավելի շատ քարեր հավաքելու ժամանակն է, որովհետ համախբված կարող ենք հաղթահարել սա։ Հասկանում եմ, որ իմ ասածն այդքան մեծ նշանակություն չունի այն ուժերի ու մարդկանց վրա, որոնք փորձում են այս իրավիճակն օգտագործել սեփական նպատակների համար։ Ավելի շատ կարտահայտեմ հանրության այն հատվածի կարծիքը, որը սոցիալական ցանցերում էլ ակտիվ չէ, բայց շատ սթափ է գնահատում այսօրվա իրավիճակը, հասկանում է, որ այսօր որևէ մեկը չպետք է փորձի կորոնավիրոսի վրա դիվիդենտներ քաղել»,- ընդգծեց Ռուբեն Բաբայանը։

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե սոցիալական բունտ լինի, ապա լինելու է ոչ թե իշխանությունների, այլ օլիգարխների ու նրանց դղյակների դեմ, Բաբայանն արձագանքեց, թե նման սցենար այս պահին հնարավոր չէ, քանի որ դա հանրությանն այդքան էլ չի հետաքրքրում։

«Գիտեք՝ բունտերը լինում են հեղափոխության ժամանակ, իսկ հեղափոխությունը 2 տարի առաջ ավարտվել է, հեղափոխությունն իմաստավորովում է այն ժամանակ, երբ դրանից հետո սկում են բարեփոխումներ, այն չի կարող լինել պերմանենտ։ Չեմ կարծում, որ դղյակների դեմ և այլն բունտ կլինի, քանի որ դրանց դեմ օրենք կա վերջերս ընդունված։ Կարծում եմ՝ ամեն տեղ պետք է գերակշիռ դեր ունենա օրենքը, մենք որևէ կարիք չունենք որևէ բունտի կամ ապստամբության, եթե մենք ցանկանում ենք լինել օրինավոր պետություն։ Ամեն բան պետք է լինի օրենքով, համապատասխան մարմինները պետք է հետաքննեն յուրաքանչյուրի ունեցվածքը»,- նշեց նա։

Բաբայանը թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը հորդորեց հանգիստ թողնել ժողովրդին։

«Թող բոլոր կառույցները, որոնք կոչված են հայտնաբերելու անօրիանակությունը, պատժելու դրա համար, բարի լինեն զբաղվել դրանով, իսկ ժողովուրդը թող զբաղվի իր գործերով։ Ժողովուրդը հենց դրա համար է ընտրում իշխանություն, իր հարկերից վճարում համապատասխան մարմիններին, որպեսզի իրենք իրականացնեն այդ աշխատանքը։ Եթե ժողովուրդն ամեն հարց պետք է լուծի բունտերով, նշանակում է` պետական այդ կառույցներն այլևս պետք չեն։ Անձամբ այն կարծիքին եմ, որ բոլոր կառույցները, որոնք կոչված են երկրում պաշտպանել օրինականությունը, պետք է դրանով զբաղվեն»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Հույսի վերջին հանգրվանը տեռո՞ր

Սերինե

Իշխանություններին վստահում է 63,2%-ը, խորհրդարանական ընդդիմությանը՝ 23,8%-ը. հարցում

Սերինե

Հեղափոխությունից հետո ՌԴ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է, այն այլևս «վերադաս-ստորադաս» հարաբերությունների պես չէ․ Արթուր Մելիքյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին