6 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115699.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Եթե իշխանությունը չի գալիս երկխոսության, ամենը տեղափոխվում է փողոց․ Շաքե Իսայան
Հարցազրույցներ

Եթե իշխանությունը չի գալիս երկխոսության, ամենը տեղափոխվում է փողոց․ Շաքե Իսայան

NewArmenia. am- ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

-Ինչու՞ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ չմասնակցեց վարչապետի հետ հանդիպմանը և իրեն հետաքրքրող հարցերը չուղղեց հենց Նիկոլ Փաշինյանին։

-Որովհետև մենք ողջ պատերազմական իրավիճակում դիմել ենք վարչապետին առանձին հանդիպելու համար, «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ դիմել ենք վարչապետին՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու համար, ստացել մերժում։ Հիմա, երբ տեղի է ունեցել այն, ինչ ունենք, մենք ընդամենը մեկ օրակարգով ենք հանդիպում ուզելու վարչապետի հետ, այն  է՝ վարչապետի անցնցում հրաժարականի հարցն է, այլ օրակարգով հանդիպման նպատակահարմարություն մենք չենք տեսնում։

-Իշխանությունը Ձեր առաջարկած օրակարգը չի ընդունում, Դուք էլ՝ նրանց, աշխատանքային գործընթացը ինչպե՞ս եք պատկերացնում։

-Առավոտվանից փորձել ենք մեր իշխանական գործընկերներին բացատրել, հնարավոր բոլոր մեսիջները ուղղել, որ մենք էլ ենք համակարծիք այն մտքի հետ, որ երկիրը պետք է տանել կայունացման, բայց վստահ եմ, որ իշխանական մեր գործընկերներն էլ են հասկանում, որ պարտություն կրած վարչապետը չի կարող շարունակել կառավարել, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին և պետք է անցնցում հրաժարական տա, և պետք է ձևավորվի անցումային կառավարություն, որպեսզի ստեղծվի նոր բանակցային գործընթացի հնարավորություն, որպեսզի կարողանանք քաղել առավելագույնը ի օգուտ Հայաստանի։ Հուսով եմ, որ  իշխանական խմբակցության մեր գործընկերները կմասնակցեն այսօր նախատեսված խորհրդի նիստին և կապահովեն քվորում, որպեսզի կարողանանք արտահերթ նիստում քննարկել երկրում ռազմական դրության վերացման հարցը։

-Եթե իմքայլականները չեն ներկայանում խորհրդի նիստին, ապա Ազգային ժողովի հետագա աշխատանքները ինչպե՞ս եք պատկերացնում։

-Մեր առաջարկներն ու անելիքները շատ պարզ հայտարարել ենք, տիկին Նազարյանին էլ ասել ենք, որ, եթե դուք չեք գալիս երկխոսության, եթե չենք քննարկում ստեղծված դրությունը, ապա պարզ է, որ այս ամենը տեղափոխվում է փողոց, և դրա միակ պատասխանատուն լինելու եք դուք։ Հիմա հույս ունեմ, որ իշխող խմբակցությունում կան գիտակից մարդիկ, ովքեր չեն ցանկանա այդ պատասխանատվությունը կրել և կգան խորհրդի նիստին։ Առաջարկում եմ սպասել, եթե չգան, մեր հետագա անելիքների մասին կհայտարարենք։ Չեմ բացառում, որ նույն օրակարգով օրեր շարունակ արտահերթ նիստ հրավիրենք, մինչև ի վերջո պատասխանատվության չափը մեր գործընկերները գիտակցեն, և գանք ընդհանուր հայտարարի։

Հավելենք, որ ԱԺ խորհրդի նիստը տեղի չունեցավ, քանի որ իշխանական խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին, և քվորում չապահովվեց։

Քրիստինե Աղաբեկայն

Նմանատիպ Հոդվածներ

Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Նատա Հարությունյան

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

Անի Գրիգորյան

Հանրահավաք անող ուժերը դեռ 22 օր առաջ վարչապետից իմացել են 5+2-ի ու Արցախի շուրջ համաձայնության մասին, բայց լռել են

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին