27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Եթե Հայաստանը 2018թ․-ին դուրս գար ԵԱՏՄ-ից, տեղին կլիներ բարձրացնել Լուկաշենկոյին չշնորհավորելու հարցը․ քաղաքագետ (տեսանյութ)
Գլխավոր Նորություններ

Եթե Հայաստանը 2018թ․-ին դուրս գար ԵԱՏՄ-ից, տեղին կլիներ բարձրացնել Լուկաշենկոյին չշնորհավորելու հարցը․ քաղաքագետ (տեսանյութ)

NewArmenia.am-ը քաղաքագետ  Բենյամին Պողոսյանի հետ զրուցել է Բելառուսում կայացած ընտրություններից, հետընտրական զարգացումներից ու ՀՀ -ի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելուց և այլն։

Ժամանակագրական առումով ՀՀ-ն շնորհավորել է վերջինը՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարներին մեջ․ ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ շնորհավորանքը պայմանավորված է  նաև նրանով, որ ՀՀ -ն Բելառուսի հետ գտնվում են երկու հավաքական կազմակերպություններում։

«Այո, տեսնում ենք, որ Եվրամիությունը և Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարություններ են արել, ավելին՝ չի բացառվում, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ բացասական հայտարարությամբ հանդես գա, սակայն եկեք ֆիքսենք, որ արժեքային կոմպոնենտը շաղախված է աշխարհաքաղաքական շահով։ Բնականաբար, շատ այլ պետություններում լինում են ավելի դաժան ընտրություններ, օրինակ՝ Պակիստանում,  որտեղ վերջին ընտրություններում շատ անօրինականություններ կային, սակայն ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն դա չդատապարտեցին։ Այնպես որ աշխարհաքաղաքական շահերով է ամեն ինչ որոշվում, իսկ հայտարարությունները գեղեցիկ ծածկույթն են աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու համար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի ու Բելառուսի արժեհամակարգային տարբերությանը, նա նշեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար։ Նրա խոսքով, եթե լիներ վերոնշյալը, ապա նոր կարելի էր քննարկումը տանել գաղափարական դաշտ։

Խոսելով Բեռալուսիայում կատարվող իրադարձությունների մեջ ՌԴ-ի հետքի մասին՝ Բենյամին Պողոսյանը նշեց, որ առնվազն 2015 -ից սկսած, երբ Լուկաշենկոն մերժեց ՌԴ ռազմաօդային ռազմակայան տեղակայելու առաջարկը, իսկ 2019 թ․-ին սկզբին  էլ անհաջողության մատնվեցին միութենական պետության ստեղծման բանակցությունները,  ՌԴ-ում Լուկաշենկոյով հիացած չեն։

«ՌԴ-ի համար ավելի շահեկան վիճակ է ընտրությունների հետո հետընտրական բախումները, որը մենք տեսնում ենք, սակայն Լուկաշենկոյի կողմից իշխանության պահպանման պարագայում։ Սակայն ՌԴ-ին շահեկան են բախումները, քանի որ Բելառուս-Արևմուտք հարաբերությունների նորմալեցումը կանխվում է, ինչն ավելի հավանական է դարձնում միութենական պետության ստեղծման գաղափարը»,- հավելեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին