14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Եթե Հանրային հ/ը-ն աշխատում է շուկայական դաշտում` պետք է լինի մրցունակ. Կարեն Ադոնց
Գլխավոր Նորություններ

Եթե Հանրային հ/ը-ն աշխատում է շուկայական դաշտում` պետք է լինի մրցունակ. Կարեն Ադոնց

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հեռուսատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է Հանրային հեռուսատընկերությանը առևտրային գովազդ տեղադրելու հնարավորություն տալ, որի եկամուտները հեռուսատընկերությունն օգտագործի իր կարիքների համար: Երեկ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց նախագծին:

NewArmenia.am-ը զրուցել է տնտեսագետ Կարեն Ադոնցի հետ:

-Պրն Ադոնց, Հանրային հեռուսատընկերությանը տրվող առևտրային գովազդի հնարավորությունը կապահովի՞ հավասար մրցակցություն մասնավոր հեռուստաընկերությունների հետ:

-Եթե Հանրային հեռուստաընկերությունն առևտրային դաշտում է, և ինքնուրույն է որոշում իր շուկայական ռազմավարությունը, աշխատում է պահանջարկի վրա, այն ինչ-որ թողարկում է` իր հայեցողությամբ է թողարկում, չկա պետական կոնկրետ քաղաքականություն, որը հստակ ձևակերպում է, որ Հանրային հեռուստաընկերության  գործունեությունը պետք է համապատասխանի այսինչ-այսինչ չափանիշներին, եթե Հանրային հ/ը-ն աշխատում է շուկայական դաշտում` նշանակում է նա պետք է լինի մրցունակ: Եթե Հանրային հ/ը-ը միայն հանրային շահերին է ուղղված և կոմերցիոն չէ, այդ դեպքում դա ուրիշ հարց է: Այսօրվա դրությամբ Հանրային հ/ը-ն գործունեությունը մի քիչ անորոշ է, նա գտնվում է և շուկայական և պետական` հանրային տիրույթում:

-Հաշվի առնելով, որ մարզերում Հանրային հեռուստաընկերության դիտելիությունն անհամեմատ մեծ է` նախագծի ընդունման դեպքում մասնավոր հեռուստաընկերությունների ներկայիս գովազդատուները նախապատվությունը չե՞ն տա Հանրայինին:

-Եթե Հանրային հ/ը-ը աշխատում է մրցունակ դաշտում և չի ստանում բավարար ֆինանսավորում, ապա պետք է նա կարողանա մասնակցել մրցակցությանը: Խոսքը հավասար մրցակցության մասին չէ: Եթե Հանրային հ/ը-ը պետական ֆինանսավորմամբ կարողանում է գոյատևել և զարգանալ, լիարժեքորեն բավարարել հանրային պահանջմունքը կապված իր գործունեության հետ` նա չունի անհրաժեշտություն և չպետք է մասնակցի մրցակցային դաշտում, որովհետև ունի առավելություններ` ավելի ճանաչված է: Եթե պետությունն ասում է` ես քեզ կօգնեմ այս չափով, բայց եթե դու ուզում ես զարգանալ դու պետք է գնաս մրցես մնացածի հետ` այդ դեպքում նրա մրցակցային հնարավորությունները պետք է լինեն սահմանափակված: Կոմերցիոն գործունեությամբ զբաղվելու դեպքում Հանրայինին պետք է տրվի հստակ սահմանափակ չափորոշիչներ, որպեսզի մրցակցային դաշտում դիրք` ազդեցություն չունենա` խաթարելու հավասար մրցակցությունը:

-ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ նախագծով սահմանված է 1 եթերաժամի համար 5 րոպե գովազդի թույլտվություն, մինչդեռ մասնավոր ընկերություններին հնարավորություն  է տրված մինչև 14 րոպե գովազդի թույլտվույթուն:

Պետք է հստակ ծրագիր լինի, թե ինչի համար է ֆինանսավորելու պետությունը, և եթե այդ ֆինանսավորումը բավարար չէ, պետք է լինեն աղբյուրներ: Հանրային հ/ը-ը ունի շուկայական բնական դիրք, որը կարող է օգտագործել կոմերցիոն նպատակներով, ինչն էլ կխաթարի մրցակցությունը: Եթե նա կոմերցիոն դաշտում լիարժեք գործունեություն ծավալի, այդ դեպքում չի լինի հավասար մրցակցություն:  

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Մենք երկար պայքարել ենք, որ Հանրային հ/ը-ից այդ գովազդը հանեն. Սերգեյ Բագրատյան

Diana Amirkhanyan

Հանրային հեռուստաընկերությունը գովազդ հեռարձակելու իրավունք կստանա

Աշխեն

Հ1-ին տրամադրվել է տեղեկատվությունն այն չափով, որ չափով անհրաժեշտ է համարել ՀՔԾ-ն

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին