24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106905.6 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Եթե պատերազմը շարունակվեց, Հայաստանի ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը. Արցախի ԱԺ նախագահ
Քաղաքականություն

Եթե պատերազմը շարունակվեց, Հայաստանի ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը. Արցախի ԱԺ նախագահ

Եթե պատերազմը երկարեց, ապա Հայաստանի Ազգային ժողովը պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմել է երկրներին, մենք սպասում ենք քաղաքակիրթ աշխարհի կողմից, որևէ պետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, պատերազմի ժամանակ զրոյական փուլ են տեղափոխվում բանակցությունները: Եթե պատերազմը շարունակվեց, ապա Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարցը», — նշեց Արթուր Թովմասյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին