Գլխավոր » «Եթե պետությունը դիրքորոշումը չփոխի, նշանակում է օժանդակում է նախկին կառավարության գործունեությանը»․ Նաիրիտցիները կառավարության շենքի մոտ են
Տնտեսություն և Բիզնես

«Եթե պետությունը դիրքորոշումը չփոխի, նշանակում է օժանդակում է նախկին կառավարության գործունեությանը»․ Նաիրիտցիները կառավարության շենքի մոտ են

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին։ Պահանջը նույնն է՝ վերագործարկել «Նաիրիտը»։ Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը NewArmenia.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Նաիրիտի» համակարգող խումբը կառավարության հետ բանակցությունների արդյունքում հասավ նրան, որ չափորոշիչներ պետք է որոշվեն, թե ներդրողներին ինչ պայմաններ են առաջարկելու «Նաիրիտի» վերագործարկման համար։

Ըստ նրա՝ էներգետիկայի նախարարությունը պահանջում է մարել գործարանի 80 մլն դոլար պարտքը․ «Մեր դիրքորոշումն է, որ այդ գումարի մասին պետք է մոռացվի, քանի որ ոչ մի ներդրող այսօր 80 մլն դոլար ուղղակի չի տա ուրիշի պարտքերը մարելու համար»։

«Եթե պետությունը դիրքորոշումը չփոխի, քայլ չանի գործարանի աշխատելու համար, նշանակում է ինքն օժանդակում է նախկին կառավարության գործունեությանը»,- ասաց Կ․ Իսրաելյանը։

Նաիրիտցիներին այսօր ժամը 14։30-ին ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ Վարագ Սիսեռյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին