15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Եթե ՍԴ այսօրվա նիստին մասնակցեն 9 դատավորներից 5-ը, ՍԴ նախագահը կառաջադրվի և կընտրվի
Այլ Լուրեր

Եթե ՍԴ այսօրվա նիստին մասնակցեն 9 դատավորներից 5-ը, ՍԴ նախագահը կառաջադրվի և կընտրվի

Սահմանադրական դատարանում այսօր կայանալու է ՍԴ նախագահի և փոխնախագահի առաջադրումն ու ընտրությունը, թեկնածուները դեռ հայտնի չեն, հայտարարվելու են նիստի ժամանակ: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը NewArmenia.am-ի հարցին, թե ո՞ր դեպքում նիստը կարող է տապալվել, ասաց, թե դա աշխատակարգային նիստ է և իրավազոր կհամարվի, եթե մասնակցեն ՍԴ դատավորների կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 5 դատավոր: 

Ասել է թե, եթե անգամ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը բոյկոտեն նիստը, այն միևնույն է, կկայանա, և ՍԴ նախագահը կընտրվի:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի և 20-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից 10-օրյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի թեկնածուների առաջադրումը և ինքնաառաջադրումը կատարվում է բանավոր: Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում, որն իրավազոր է, եթե նիստին ներկա են Սահմանադրական դատարանի նախագահ կամ փոխնախագահ ընտրելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված՝ Սահմանադրական դատարանի անհրաժեշտ թվով դատավորներ:

Եթե Սահմանադրական դատարանի նախագահի կամ փոխնախագահի ընտրության ժամանակ քվեարկվող թեկնածուն կամ թեկնածուներից որևէ մեկը քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի և 20-րդ հոդվածի 4-րդ մասի, 5-օրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Սահմանադրական դատարանի դատավորները այսօր լրագրողների հետ զրույցներում պնդել են, թե վերջնական որոշում չկա՝ ովքեր են առաջադրվելու ՍԴ նախագահի և փոխնախագահի պաշտոններում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ՍԴ-ն այսօր նախագահի թեկնածուներ չի առաջադրել. նիստը կշարունակվի վաղը

Սերինե

ՍԴ նախագահի ընտրության նիստը շարունակվում է, ԶԼՄ-ներին տեղեկություն չի տրամադրվում

Սերինե

3 թեկնածուներն էլ ընտրվեցին ՍԴ դատավորի պաշտոնում (տեսանյութ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին