24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106892.8 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » ԵԺԿ-ն կոչ է անում դադարեցնել մարտերը և զորքերը վերադարձնել մինչև սեպտեմբերի 27-ը եղած դիրքեր
Այլ Լուրեր

ԵԺԿ-ն կոչ է անում դադարեցնել մարտերը և զորքերը վերադարձնել մինչև սեպտեմբերի 27-ը եղած դիրքեր

 Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին ասված է կուսակցության Քաղաքական համաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ:

«ԵԺԿ-ն նաեւ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում, զոհերով։ Բոլոր կողմերը պարտավոր են հարգել իրենց միջազգային հանձնառությունները խնդիրը խաղաղ, բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ զորքերը սույն թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԺԿ-ն հայտնել է, որ անվերապահորեն աջակցում է վերադարձին խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին