23 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107472 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » ԵՄ-ի ավտոմոբիլային շուկան տարեսկզբից ի վեր առաջին անգամ արձանագրել Է վաճառքների աճ
Այլ Լուրեր

ԵՄ-ի ավտոմոբիլային շուկան տարեսկզբից ի վեր առաջին անգամ արձանագրել Է վաճառքների աճ

Սեպտեմբերին Եվրամիության երկրներում մարդատար ավտոմոբիլների վաճառքներն անցյալ տարվա նույն ժամանամիջոցի համեմատությամբ 3,1 տոկոսով աճել են: Ինչպես վկայում են Եվրոպայի ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA)՝ հոկտեմբերի 16-ին հրապարակված տվյալները, դա տարեսկզբից ի վեր վաճառքների ցուցանիշների աճի առաջին դեպքն Է: Ասոցիացիայի տվյալներով՝ անցած ամսին ԵՄ-ում վաճառվել Է 933 987 ավտոմոբիլ, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին արձանագրվել Է սոսկ 906 197 նոր փոխադրամիջոց:

Ըստ որում Ֆրանսիայում եւ Իսպանիայում դիտվում Է պահանջարկի անկում 3 տոկոսով եւ 13,5 տոկոսով, մինչդեռ Իտալիայում եւ Գերմանիայում պահանջարկի զգալի բարձրացում Է արձանագրվել (համապատասխանաբար 9,5 տոկոս եւ 8,4 տոկոս): Այս տարվա ինն ամսում ԵՄ-ում մարդատար ավտոմոբիլների պահանջարկը նվազել Է 28,8 տոկոսով, հունվարից մինչեւ սեպտեմբեր վաճառվել Է շուրջ 7 միլիոն ավտոմեքենա, ինչը 2,9 միլիոնով պակաս Է, քան անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում: Եվրամիության երկրների խոշորագույն շուկաների թվում ցուցանշների ամենամեծ նվազումն արձանագրվել Է Իսպանիայում (-38,3 տոկոս ) եւ Իտալիայում (-34,2 տոկոս): ԵՄ-ում Lada ավտոմոբիլների վաճառքները երեք եռամսյակում նվազել են ավելի քան կիսով չափ՝ 3 913-ից մինչեւ 1 811 ավտոմեքենա, այս տարվա սեպտեմբերին վաճառվել Է Ռուսաստանի խոշորագույն արտադրողի սոսկ 67 փոխադրամիջոց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ սկսել առանց նախապայմանների

Անի Գրիգորյան

ԵՄ առաջնորդներն արձանագրել են՝ ԼՂ հակամարտությունը չի կարող ենթարկվել արտաքին միջամտության

Անի Գրիգորյան

Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը. Չարլի Վեյմերս

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին